ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ կառավարության էթիկայի վարչության ղեկավար Դեւիդ Ուիթեմային, որն այդ պաշտոնն զբաղեցրել է երեք ամսից էլ պակաս։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Ուիթեման հեռուստաալիքին ասել է, որ իր ազատման մասին ծանուցումը էլեկտրոնային փոստով ստացել է անձնակազմի բաժնից՝ նշելով, որ տեղյակ չէ ամերիկյան նախագահի նման քայլի պատճառներին։ Նա ավելացրել է, որ պաշտոնից հեռացվել է «առանց որեւէ բացատրության կամ նախազգուշացման»։

Որպես կանոն, էթիկայի վարչության ղեկավարները նշանակվում են հինգ տարի ժամկետով: Ուիթեմայի թեկնածությունը քննարկվել է ԱՄՆ Սենատում ավելի քան մեկ տարի, մինչեւ օրենսդիրները հաստատել են 2024թ. նոյեմբերին։ Պաշտոնյան իր նոր պաշտոնում աշխատանքի էր անցել դեկտեմբերին։