Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին աջակցում է յուրաքանչյուր տուժած իսրայելցի պատանդի դիմաց Գազայի բռնակցման քաղաքականությանը, գրում է The Jerusalem Post-ը։
Սմոտրիչը պնդում է, որ Իսրայելը պետք է դադարեցնի էլեկտրաէներգիան, ջուրը և մարդասիրական օգնությունը Գազային՝ նախազգուշացնելով ՀԱՄԱՍ-ին, որ «յուրաքանչյուր տուժած պատանդի դիմաց» Իսրայելը կկիրառի «Գազայի տարածքի 5-ական տոկոսի» նկատմամբ ինքնիշխանության հաստատումը։
Սմոտրիչն առաջարկել է ՀԱ՚ՄԱՍ-ին հստակ վերջնագիր ներկայացնել: «Հենց պատերազմը վերսկսվի, ազատ արձակված բոլոր ահաբեկիչները պետք է նորից ձերբակալվեն: Դա շատ քիչ ժամանակ կպահանջի, և պետք է մի շատ պարզ ուղերձ փոխանցել՝ յուրաքանչյուր պատանդի համար, որին վնաս են հասցնում, նույն օրը մենք ինքնիշխանություն կհաստատենք Գազայի տարածքի 5-ական տոկոսի վրա։ Եվս մեկ իսրայելցի պատանդ՝ ևս 5%, և այս հարցում մենք կունենանք նախագահ Թրամփի լիակատար աջակցությունը»։
ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի հայտարարել է, որ կդադարեցնի իսրայելցի պատանդների ազատ արձակումը մինչև հետագա ծանուցումը՝ Իսրայելին մեղադրելով Գազայում հրադադարը խախտելու մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին երկուշաբթի օրը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին մինչև շաբաթ օրը, հակառակ դեպքում նա կառաջարկի չեղարկել հրադադարը:





























