Ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիան, հետեւելով Google-ին, ԱՄՆ օգտատերերի համար նախատեսված քարտեզներում փոխել է Մեքսիկական ծոցի անվանումը Ամերիկյանը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն, գրել է Bloomberg գործակալությունը։

Խոսքը Maps հավելվածի մասին է, որը տեղադրված է Apple սարքերի մեծ մասում, այդ թվում՝ iPhone, iPad եւ Mac։ Apple-ը մինչ այժմ վերանվանել է ծոցը միայն ԱՄՆ օգտատերերի համար, սակայն շուտով ծրագրում է փոփոխություններ կատարել ամբողջ աշխարհի օգտատերերի համար, նշել է գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին իր երդմնակալությունից անմիջապես հետո հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը վերանվանվել է Ամերիկյան ծոցի։ Որպես փաստարկ Սպիտակ տան ղեկավարը նշել է այն փաստը, որ այն «աշխարհի ամենամեծ ծովածոցն է», որը «պահպանում է իր առանցքային նշանակությունը ամերիկյան տնտեսության համար»։ Իր հրամանագրում Թրամփը նշել է, որ նոր անվանումը տրվում է «ի նշան Միացյալ Նահանգների բարգավաճող տնտեսական հզորության եւ նրա կրիտիկական կարեւորության»: ՄԱԿ-ում այս հաշվով հայտնել են, որ աշխարհագրական օբյեկտների վերանվանումները որեւէ առանձին պետության առանձնաշնորհը չեն։