Հում կակաոյի՝ շոկոլադի հիմնական բաղադրիչի գինը վերջին մեկ տարում աճել է 200 տոկոսով, նշել է Adobe Analytics-ը, որը հետեւում է առցանց մանրածախ գներին: Համաշխարհային ապրանքային շուկաներում վերջին շաբաթներին կակաոյի ֆյուչերսները փոքր-ինչ իջել են այն բանից հետո, երբ Սուրբ Ծնունդից առաջ գրանցվել է մեկ տոննայի դիմաց 12 000 դոլար ռեկորդային մակարդակ: Երկու տարի առաջ դրանք արժեին  2 500 դոլարից պակաս, գրել է NBC News-ը։

Նյույորքյան շոկոլադագործ Ժակ Թորեսն ասել է, որ անցյալ ամիս ստիպված է եղել բարձրացնել գները 20 տոկոսով, որպեսզի փոխհատուցի ավելացած ծախսերը եւ ակնկալում է եւս մեկ աճ մինչեւ տարեվերջ:

Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած կործանարար եղանակային պայմանները հարվածել են Արեւմտյան Աֆրիկային, որտեղ աճում է աշխարհի կակաոյի մեծ մասը՝ հումք, որն այնուհետեւ վերամշակվում է կակաոյի: Սուրճի ֆերմերները եւս նման խնդիրներ են ունենում, ինչը գների աճ է առաջացրել համաշխարհային շուկաներում, ինչն զգում են սպառողները:

Կակաոյի հատիկները լավագույնս աճում են մինչեւ 89 աստիճան Ֆարենհայթ ջերմաստիճանի եւ տարեկան 2 000 միլիմետրից պակաս տեղումների դեպքում: 2024թ. Արեւմտյան Աֆրիկայի կակաոյի տարածքների 71 տոկոսում ջերմաստիճանը բարձրացել է այս շեմից՝ միջինը 42 օր, իսկ որոշ շրջաններում անձրեւային սեզոնի գագաթնակետին սպասվածից 40 տոկոսով ավելի շատ տեղումներ են եղել, քան սպասվում էր, նշվել է այս շաբաթ հրապարակված Climate Central հետազոտությունում:

Ըստ հետազոտողների՝ ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումները նպաստում են կակաոյի հատիկների սնկային հիվանդությունների զարգացմանը։ Ջերմ եւ խոնավ պայմանները նաեւ խրախուսում են վարակների բազմացումը, որոնք քայքայում են կակաոյի բերքը: Խիստ շոգի եւ անձրեւի համատեղ ազդեցությունը լրջորեն ազդել է կակաոյի բերքատվության վրա: 2023-2024թթ. բերքահավաքի սեզոնի համար արտադրությունը նախորդ սեզոնի համեմատ նվազել է 13,1 տոկոսով, NBC News-ին հայտնել են ագրոպարենային ապրանքների Wells Fargo ինստիտուտում:

Ծայրահեղ ջերմային երեւույթների ինտենսիվացումը եւ հաճախակիությունը,ւ առատ տեղումներն ուղղակիորեն կապված են գլոբալ տաքացման հետ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումն ավելի շատ խոնավություն է պարունակում մթնոլորտում: Կլիմայաբանների  կանխատեսմամբ՝ առատ տեղումներն Արեւմտյան Աֆրիկայում կշարունակվեն մինչեւ դարի վերջ, մինչդեռ ամբողջ մայրցամաքում ջերմաստիճանը կբարձրանա 0,3 աստիճանով, մեկ տասնամյակում ավելի արագ, քան համաշխարհային միջինը: