Բեռլինը «վաղաժամ» է համարում Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին քննարկումները, երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, դրա մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։ «Ըստ էության, մենք համարում ենք, որ այս փուլում դա վաղաժամ է»,- ըստ Ֆրանսպրես գործակալության՝ նշել է Հոֆմանը։
Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է սպասել և տեսնել, թե «արդյո՞ք և ինչպես խաղաղություն կհաստատվի Ուկրաինայում», միայն դրանից հետո «կկարողանանք խոսել պայմանների մասին և պարզել, թե ինչ կարելի է ձեռնարկել»։
Նման կերպ Հոֆմանը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ նախօրեին հնչեցրած խոսքերը, ըստ որի Լոնդոնը պատրաստ է խաղաղապահ առաքելության շրջանակումբրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը միաժամանակ ընդգծել է, որ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո «Գերմանիան չի խուսափի» ստանձնած պարտավորություններից, սակայն Բունդեսվերի հնարավորությունների կամ թվերի վերաբերյալ կոնկրետ մանրամասները ներկայում «հինգերորդական և վեցերորդական» խնդիրներ են։





























