Գերմանիան թարմացրել է Ուկրաինային փոխանցված զինատեսակների ցանկը, որը ներառում է 56 միավոր MRAP զրահամեքենա, IRIS-T SLM-ի հրթիռներ, IRIS-T SLS-ի հրթիռներ, 300 HF-1 հարվածային անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։
Զինատեսակները մեջբերված են Ուկրաինայի զինված ուժերին տրամադրվող ռազմական օգնության ցանկից, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
Բացի դրանից, նոր փաթեթը, մասնավորապես, ներառում է «Leopard 1» տանկերի և «Marder» հետևակի մարտական մեքենաների արկեր, Gepard 41 հազար ռազմամթերք Ուկրաինայի բանակի համար, 4 Zuzana 2 ինքնագնաց հրետանային միավոր, 155 մմ-անոց տրամաչափի հրետանային 50 հազար արկ և 122 մմ-անոց տրամաչափի 2000 արկ։
Բեռլինը Կիև է փոխանցել նաև 51 միավոր Vector հետախուզական անօդաչու սարքեր՝ պահեստամասերով, 245 միավոր RQ-35 Heidrun հետախուզական անօդաչու թռչող սարքեր, հրաձգային զենք (հրացաններ, գնդացիրներ և ինքնաձիգներ), փամփուշտներ, բրդյա վերմակներ և վիրակապի համար լարաններ։



























