«Վրացական երազանք»-ը վերականգնում է պետական դավաճանության մասին հոդվածը: Դրա մասին որոշվել է խորհրդարանական մեծամասնության նիստում, SOVA-ին հայտնել է «Երազանքի» խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։

«Մեր որոշմամբ կավելացվի, ավելի ճիշտ՝ կվերականգնվի Վրաստանի քրեական օրենսգրքում դավաճանության մասին հոդվածը, որը ժամանակին հանվել է «Ազգային շարժում»կողմից»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն։