ԱՄՆ կառավարության արդյունավետության նորաստեղծ դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի համոզմամբ՝ Գերմանիան «կրկին ազատագրման» կարիք ունի։
Նման կերպ ձեռնարկատերը պատասխանել սոցցանցերի X օգտատերի գրառմանը: Վերջինս հարցրել էր, թե արդյոք կարիք չկա՞ Գերմանիան վերստին ազատագրելու։ Ինքը՝ օգտատերը, այս հարցը տվել է՝ ի պատասխան մեկ այլ օգտատիրոջ գրառման՝ ամերիկյան «60 րոպե» հեռուստաշոուի ռեպորտաժով, որտեղ խոսվում է նրա մասին, որ Գերմանիայում ոստիկանությունը մարդկանց ձերբակալում է համացանցում ռասիստական գրառումների համար։
«Այո, միանգամայն լուրջ»,- մեկնաբանել է Մասկը սոցիալական ցանցում X-ում օգտատերերից մեկի գրառմանը, թե արդյոք չի՞ եկել Գերմանիան վերստին «ազատագրելու» ժամանակը։





























