Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան իր ուժերի ներածին չափով անում է ամեն ինչ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու համար և կշարունակի ջանքեր գործադրել արդար և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքայի նախագահը նշել է, որ Անկարան ակտիվորեն շփվում է պատերազմող կողմերի առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ձգտելով հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը։

Ըստ Էրդողանի՝ «արդար և կայուն խաղաղությունը հնարավոր է», սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան կողմ է պատերազմների դադարեցմանը ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում, և ակնկալում է, որ միջազգային խաղացողներն իրենց ներդրումը կունենան Անկարայի՝ խաղաղություն հաստատելու ջանքերին։

Կողմերը քննարկել են նաև անվտանգության հարցերն ու համաշխարհային մարտահրավերների պայմաններում միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։