Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունեցել  2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնող Բաքվի օլիմպիական հայտի լոգոյի շնորհանդեսը: Բաքու-2020-ի լոգոյի հեղինակների ստեղծագործական ներշնչանքը եղել է ադրբեջանական գորգագործությունը, հաղորդում է Azerisport-ը:

2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար Բաքուն մրցելու է Մադրիդի, Հռոմի, Ստամբուլի, Դոհայի եւ Տոկիոյի հետ: