Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները Անգոլայի պետական գանձարանում 32 մլրդ դոլարի կորուստ են հայտնաբերել: Նրանք այդ մասին գրել են իրենց զեկույցում, բայց մամուլի ոչ մի հաղորդագրություն չեն հղել:

Լրատվամիջոցներին տեղեկատվությունը հասու է դարձել այն բանից հետո, երբ Human Rights Watch-ը Անգոլայի իշխանություններին կոչ է արել հետաքննել գանձարանից 32 մլրդ դոլարի անհետացման հանգամանքները, ինչը կազմում է աֆրիկյան այդ պետության տարեկան բյուջեի ուղիղ 25%-ը, հաղորդում է ВВС-ն:

Կազմակերպությունը հավաստիացնում է, որ կորած միլիարդների մեծ մասը արտասահմանյան հաշվեհամարներին է փոխանցված: