Standard&Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է տեղական եւ օտարերկրյա արժույթով Ադրբեջանի երկարատեւ վարկանիշը, սահմանելով այն BBB-` կայուն հեռանկարով: Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը:
Նշենք, որ BBB-ը համարվում է ներդրումային վարկանիշ:
Standard&Poor’s-ը վարկանիշի բարձրացումը պայմանավորել է Ադրբեջանի նավթային եկամուտների աճով եւ հարկաբյուջետային ուժեղ քաղաքականությամբ:
Հայաստանը Standard&Poor’s-ի կողմից վարկանիշ ստանալու ցանկություն չի հայտնել:




























