Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան կարծում է, որ ներկայում ԱՄՆ տնտեսության զարգացման կանխատեսումների զգալի վատթարացման նախադրյալներ չկան։
«Վերջին տարիներին ԱՄՆ տնտեսությունն աներեւակայելի լավ է աշխատում, այս տարվա մեր կանխատեսումները, որոնք մենք հրապարակել ենք հունվարին, կազմում են 2,7 տոկոս»,- նշել է նա։
«Մենք կտեսնենք, թե արդյոք այսօրվա ողջ անորոշությունը կարող է մի փոքր հետ պահել աճը, սակայն այն պահը, երբ ԱՄՆ աճի պատկերը չափազանց մռայլ կդառնա, դեռ շատ հեռու է»,- պարզաբանել է ԱՄՀ ղեկավարը:
Նա նշել է, որ ամերիկյան տնտեսության աճի երկու կարեւոր գործոններն են նորարարությունները եւ արտասահմանից ներդրումների ներգրավումը։
ԱՄՆ ֆիննախի տվյալներով՝ երկրի ՀՆԱ աճի ցուցանիշը 2024թ. արդյունքներով նվազել է 2,8-ի 2023թ. 2,9 տոկոսից։





























