Նավթի գնանշումերը չորեքշաբթի առավոտյան կայուն են եւ մոտ են նախորդ օրվա աճուրդների փակման մակարդակին։ Ներդրողները գնահատում են առաջարկի եւ պահանջարկի հեռանկարները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերի հայտարարությանն սպասելով։

Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում վաճառվել են 74,49 դոլարով մեկ բարելի դիմաց, ինչը նույնն է, ինչ նախորդ աճուրդների փակման ժամանակ: Երեքշաբթի Brent-ն էժանացել էր 0,28 դոլարով (0,37 տոկոս)։

WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայիմ էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,03 դոլարով (0,04 տոկոս)՝ հասնելով 71,23 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդներում պայմանագիրն էժանացել է 0,28 դոլարով (0,39 տոկոս)՝ հասնելով 71,2 դոլարի մեկ բարելի դիմաց։