Նոյեմբերի 14-ին եւ 15-ին կայացել են ֆուտզալի 2009-2010թթ. Հայաստանի առաջնության առաջին տուրի խաղերը։ Դրանք հատուկ անակնկալներ չեն մատուցել, քանի որ մայրաքաղաքային «Էրեբունին» կրկին հաստատել է ֆավորիտի իր կարգավիճակը՝ «Հրազդանի» դարպասն ուղարկելով յոթ եւ սեփական դարպասն ընդունելով ընդամենը մեկ գնդակ։

«Գյումրի» եւ «Քախսի» թիմերի միջեւ խաղն ավարտվել է 15։9 հաշվով. հաղթանակ են տարել հյուրերը։

Այսպիսով, երկու խաղերում էլ հյուրերն են հաղթել։

«Հրազդան» — «Էրեբունի» 1։7

«Հրազդան» 1- Վանիկ Ղազարյան-1

«Էրեբունի» 7 Վարդգես Իսրայելյան-3, Ռոման Չարիկյան-2, Հակոբ Ուզունյան-1, Մհեր Միրումյան-1

«Գյումրի» — «Քախսի» 9։15

«Գյումրի» 9 — Արտյոմ Բերնեցյան-4, Աշոտ Խաչատրյան-1, Վարդան Հովհաննիսյան-1, Հակոբ Արտոյան-1, Արման Տոնոյան-1, Վոլոդյա Առաքելյան-1

«Քախսի» 15 – Արմեն Գյուլամբարյան-6, Գիգոր Կապուկրանյան-3, Վլադիմիր Մխիթարյան-2, Էդգար Կիրակոսյան-1, Լեւոն Կասաբողլյան-1, Արթուր Կարապետյան-1, Արման Սահակյան-1։