«Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին լը Պենը կարծում է, որ 2027թ. Ֆրանսիայի նախագահական ընտրությունները վերջինը կլինեն իր քաղաքական կարիերայում։
«Քաղաքականության մեջ երբեք չեն ասում՝ երբեք»։ Բայց այո, ես կարծում եմ, որ սա կլինի վերջին [ընտրությունները], եթե ես չընտրվեմ [նախագահ]»,- ասել է լը Պենը Le Parisien թերթի հարցազրույցում։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ չնայած պատժին, որն իրեն զրկել է իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից, նա դեռ մտադիր է առաջադրվել եւ չի պատրաստվում փոխարինող փնտրել։ «Այժմ մենք չենք խոսում պլան Բ-ի վերաբերյալ մտածելու մասին, քանի դեռ պլան Ա-ն մինչեւ վերջ չի ավարտվել»,- ասել է լը Պենը:
«Ազգային միավորում» խմբակցության ղեկավարը հիշեցրել է նաեւ, որ նախագահական ընտրությունները կոնկրետ անձի, ոչ թե կուսակցության ընտրություններ են։ Նա նշել է, որ «հատուկ կապ» ունի ֆրանսիացիների հետ, ինչը նրան օգնել է 25 տարի շարունակ մնալ նախագահական մրցավազքի ֆավորիտը:





























