Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ուլոֆ Գիլը հայտարարել է, որ ԵՄ-ն կպատասխանի ԱՄՆ հայտարարած նոր մաքսատուրքերին, սակայն դա տեղի կունենա «հարմար պահին», հաղորդում է BBC News-ը:
Լրագրողների հետ զրույցում Գիլը նշել է, որ ԵՄ-ն ներկայում է «սպասման ռեժիմում» է, սակայն արդեն սակագների հնարավոր ազդեցության վերլուծություն է անցկացրել:
Գիլը շեշտել է, որ պատասխանը կլինի երկու փուլով: Առաջինը կվերաբերի պողպատի և ալյումինի գծով գործող մաքսատուրքերին, իսկ երկրորդը կտարածվի մնացած ամեն ինչի վրա։
Առաջին փուլը ներկայում ներքին մշակման փուլում է, իսկ երկրորդը կհրապարակվի այսօրվա սպասվող հայտարարությունից հետո:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը «ուժեղ ծրագիր» ունի արձագանքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին, սակայն կնախընտրի բանակցությունները:
Թրամփը սպառնացել է չորեքշաբթի օրվանից մաքսատուրքեր սահմանել աշխարհի բոլոր երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ։ Մարտին նրա վարչակազմը մաքսատուրքեր սահմանեց պողպատի և ալյումինի ներմուծման վրա և հայտարարեց, որ ավտոմեքենաների համար ավելի բարձր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն այս հինգշաբթի:





























