Թենիսի մայրաքաղաքային «Օրանժ» ակումբում կայացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկության «Masters cup»-ը, որին մասնակցել են հանրապետության տարբեր տարիքային խմբերի լավագույն թենիսիստներն ու թենիսիստուհիները, ինչպես նաու մեծահասակներ, հայտնում է Sportinfo.am գործակալությունը։
Մրցումներին մասնակցել են 60 թենիսիստներ։ Ստորեւ ներկայացնում ենք մրցաշարի արդյունքներն ըստ տարիքային խմբերի։
Մինչեւ 10 տարեկաններ։ Պատանիներ՝ 1. Արման Մուրադյան, 2. Մուշեղ Վարդազարյան։ Աղջիկներ՝ 1. Միլենա Ավետիսյան, 2. Տաթեւ Հովհաննիսյան։
Մինչեւ 12 տարեկաններ։ Պատանիներ՝ 1. Ռաֆայել Ռաֆայելյան, 2. Դավիթ Մուրադյան։ Աղջիկներ՝ 1. Արեւիկ Թումանյան, 2. Միլենա Ավետիսյան։
Մինչեւ 14 տարեկաններ։ Պատանիներ՝ 1. Միքայել Ավետիսյան, 2. Արման Խանյան։ Աղջիկներ՝ 1. Արեւիկ Թումանյան, 2. Աննա Բարսեղյան։
Մինչեւ 16 տարեկաններ։ Պատանիներ՝ 1. Արման Դանիելյան, 2. Արման Խանյան։ Աղջիկներ՝ 1. Անահիտ Գանջալյան, 2. Աննա Բարսեղյան։
Տղամարդիկ՝ 1. Աշոտ Գեւորգյան, 2. Թորգոմ Ասատրյան։
Կանայք չեն մրցել, քանի որ այժմ մարզվում են տարբեր երկրներում։



























