Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցով ժամանել է Հունգարիա՝ անտեսելով Միջազգային քրեական դատարանի՝ իրեն ձերբակալման հրամանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստոֆ Շալայ-Բոբրովնիչկին, գրում է Magyar Nemzet-ը։
«Մենք ողջունում ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Բուդապեշտում»,- ասել է նախարարը։ Նշվում է, որ Նեթանյահուն երկիր է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական հրավերով։
Դա Նեթանյահուի առաջին արտասահմանյան այցն է այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն նրան ձերբակալելու օրդեր արձակեց: Այցի ընթացքում նա մի քանի հանդիպումներ կանցկացնի Օրբանի հետ, ինչպես նաև նախատեսում է հայտարարել ՄՔԴ-ից Իսրայելի դուրս գալու մասին։





























