ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը մտադիր է դաշինքի յուրաքանչյուր անդամ երկրից պահանջել ռազմական ծախսերը հասցնելու ՀՆԱ-ի 5%-ի, և դա կվերաբերի նաև Միացյալ Նահանգներին։

«Միացյալ Նահանգները կցանկանար հեռանալ այս [հանդիպումից] այն ըմբռնումով, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պարտավորվել է ավելացնել ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի չափով և կկատարեն այդ պարտավորությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, որը պետք է ավելացնի [պաշտպանության ծախսերի] մակարդակը», - լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբիոն: