ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 2-ին հայտարարած մաքսատուրքերը տարածվում են անմարդաբնակ Հերդ և Մաքդոնալդ կղզիների վրա, որոնք գտնվում են Հնդկական օվկիանոսի մերձարկտիկական հատվածում։ Դրա մասին գրում է Axios պարբերականը։ Կղզիների նկատմամբ սահմանված ԱՄՆ մաքսատուրքը կկազմի 10 տոկոս։

Հերդ և Մաքդոնալդ կղզիները պետություններ չեն և պատկանում են Ավստրալիային, որը նույնպես ենթակա է 10 տոկոս մաքսատուրքերի։ Կղզիներ այցելելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն։

1997 թվականին Հերդ կղզին և Մաքդոնալդ կղզիները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ինչպես նշում է Axios-ը, տարածքը «հեղեղված է» փոկերի, պինգվինների և այլ թռչունների գաղութներով:

Սպիտակ տան ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ կղզիների վրա մաքսատուրքերը սահմանվել են, քանի որ դրանք Ավստրալիայի տարածքի մաս են կազմում։

The Guardian-ը նշում է, որ Հերդ և Մաքդոնալդ կղզիները «երկրի ամենահեռավոր վայրերից են, նավով ճանապարհորդությունն այդ ուղղությամբ երկու շաբաթ է պահանջում»: Ենթադրվում է, որ վերջին անգամ մարդիկ կղիներ են այցելել գրեթե 10 տարի առաջ։

Պարբերականը գրում է, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2022 թվականին Միացյալ Նահանգները կղզիներից ներմուծել է 1,4 միլիոն դոլարի արտադրանք, որոնք գրեթե բոլորը «ավտոմեքենաներ և էլեկտրական ապրանքներ» են։ Թե ինչ ապրանքներ են դրանք, հայտնի չէ։