Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ), հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված քայլերը։
Բացի այդ, նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Այս առումով անդրադարձ կատարվեց Եվրոպական միության (ԵՄ) անդամ չհանդիսացող երկրների հետ համակարգման ամրապնդման կարևորությանը եվրոպական անվտանգության նոր համակարգի ձևավորման գործում։
Թուրքական կողմը Ֆրանսիայից իր ակնկալիքներն է հայտնել Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում արհեստական արգելքների վերացման վերաբերյալ։
Բացի այդ, Ֆիդանը անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու Թուրքիայի ջանքերին, սիրիական նոր կառավարության հետ կապերի ընդլայնմանը, PKK/YPG-ի դեմ պայքարի կարևորությանը և Մերձավոր Արևելքին վերաբերող այլ հարցերի։





























