2010 թ. հունվար-հոկտեմբերին «Armenian Copper Programme» (ACP) ընկերությունն արտադրել է  7259 տ անզուտ պղինձ` 99,2% միջին պարունակությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Vallex» խմբի ընկերությունների մամլո քարտուղար Վահրամ Ավագյանը:

Հիշեցնենք, որ ներկայումս «Vallex Group»-ն ունի երկու արտադրական միավոր` «ACP»-ին (որը Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատերն ու պղնձի հանքավայրի շահագործողն է)  եւ «Base Metals» ընկերությունը (Լեռնային Ղարաբաղում Դրմբոնի հանքավայրի շահագործողը): Խմբի մեջ են մտնում նաեւ երկրաբանահետազոտական «Vallex Mining»-ը եւ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ընկերությունները, ինչպես նաեւ «Թեղուտ» ընկերությունը, որը Թեղուտի պղնձամոլիբդենային հանաքավարի շահագործման նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում:

«ACP»-ին Հայաստանում եւ տարածաշրջանում կոնվերտորային պղնձի միակ արտադրողն է: 2010 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ արտադրության ծավալն ավելացել է  մոտ 17%-ով:

2011 թ-ին « ACP»-ին խտանյութ չի արտադրել, սակայն 2011թ. հունվար-սեպտեմբերի դրությամբ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծանրաբեռնվածութունը  45% -ով ապահովվել է Քաջարանի հանքավայրի  եւ  55%-ով` «Base Metals» -ի կոնցենտրատի հաշվին:

2011թ. հունվար-հոկտեմբերին «Base Metals»-ն արտադրել է 18678 չոր մետրական տոննա խտանյութ` 14,8%  պղնձի եւ 28,26 գր/տոննա ոսկու պարունակությամբ:

Ներկայումս «ACP»-ն նաև հետազոտական աշխատանքներ է իրականացնում  Լոռու եւ Տավուշի մարզերում` Մարցիգետի հանքային դաշտում  եւ Լալվար-Կողբի տեղամասում: Ըստ Վ. Ավագյանի` հետազոտությունները ներկայումս խիստ նախնական փուլում են, ուստի ռեսուրսների գնահատական դեռեւս չկա: