Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսն այսօր՝ ապրիլի 5-ին, Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ, հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Լրատվամիջոցի տեղեկությամբ, Օրթագուսը բանակցություններից հետո հայտարարություն չի արել։

Ավելի վաղ Իսրայելը կարճաժամկետ զինադադարից հետո վերսկսել էր բոլոր տեսակի ռազմական գործողությունները ինչպես Լիբանանում, այնպես էլ Գազայի հատվածում։