Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ապրիլի 7-ին կայցելի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս հայտարարված մաքսատուրքերը  քննարկելու համար, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք իսրայելցի պաշտոնյաների:

Լրատվամիջոցի տեղեկության համաձայն, եթե այս այցը կայանա, Իսրայելի վարչապետը կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որն անձամբ կհանդիպի Թրամփի հետ՝ փորձելով բանակցել մաքսատուրքերը վերացնելու շուրջ։

Բանակցություններում, հավանաբար, կքննարկվեն նաև Իրանի և Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ Իսրայելի պատերազմի հարցերը:

Ավելի վաղ Նաթանյահուի նախատեսված այցի մասին հայտարարել էր Դոնալդ Թրամփը։