Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին քննադատել է Իսրայելի իշխանություններին լեյբորիստական կուսակցությունից երկու պատգամավորի մուտքը երկիր արգելելու և նրանց ձերբակալելու համար, հայտնում է BBC News-ը։
«Ես Իսրայելի կառավարության իմ գործընկերներին պարզ հասկացրել եմ, որ այդպես չի կարելի վարվել բրիտանացի պատգամավորների հետ»,- ասել է Լեմին։
Նա այդ քայլն անվանել է «անընդունելի, հակաարդյունավետ և խորապես մտահոգիչ»՝ հավելելով, որ արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել երկու պատգամավորների հետ՝ նրանց աջակցություն առաջարկելու համար:
Աբտիսամ Մոհամեդին և Յուան Յանին արգելվել է մուտք գործել, քանի որ նրանք մտադիր էին «ատելության հռետորաբանություն» տարածել Իսրայելի դեմ, ասվում է Իսրայելի բնակչության և ներգաղթի վարչության հայտարարության մեջ, տեղեկացրել են իսրայելական լրատվամիջոցները:





























