2011թ ընթացքում հանրապետությունում գրանցվել է ցրտահարության 8 դեպք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն» ՓԲԸ-ից` հավելելով, որ ցրտահարության 8 դեպքերն էլ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչների մոտ են արձանագրվել:
Ինչ վերաբերում է այրվածքներին, ապա այս տարվա ընթացքում տարբեր տեսակի` ջերմային, քիմիական,արեւային այրվածքներով 479 մարդ է տեղափոխվել կենտրոն: Դրանց 60 տոկոսը արձանագրվել է մեծահասակների մոտ, 40 տոկոսը` երեխաների, ըստ որում` 70 տոկոսը կազմում են տղամարդիկ, 30 տոկոսը` կանայք:



























