Նավթի գներն իջել են, տոկոսադրույքները իջել են (դանդաղաշարժ դաշնային պահուստային համակարգը պետք է նվազեցնի՞ տոկոսադրույքները), պարենային ապրանքների գներն իջել են, ԳՆԱՃ ՉԿԱ, և երկար ժամանակ չարաշահման զոհ Միացյալ Նահանգները չարաշահող երկրներից շաբաթական միլիարդավոր դոլարներ է ստանում արդեն գործող մաքսատուրքերով: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա այն դեպքում, երբ ամենամեծ չարաշահողը` Չինաստանը, որի շուկաները փլուզվում են, մաքսատուրքերը բարձրացրել է 34%-ով՝ անտեսելով պատասխան քայլերի չդիմելու մասին նախազգուշացումս:
Նրանք արդեն բավականաչափ գումար են վաստակել՝ օգտվելով հին բարի Միացյալ Նահանգներից: Մեր նախկին «առաջնորդներն» են մեղավոր, որ թույլ են տվել, որ դա և շատ այլ բաներ տեղի ունենա մեր երկրի հետ»,- գրել է նա։




























