Նախօրեին Չինաստանը 34%-ի պատասխան մաքսատուրքեր սահմանեց՝ ի հավելումն իր արդեն իսկ ռեկորդային մաքսատուրքերի, չնայած իմ նախազգուշացմանն այն մասին, որ ցանկացած երկիր, որը պատասխան քայլ կկիրառի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ մեր երկրի վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով, անհապաղ կբախվի նոր և զգալիորեն ավելի բարձր դրույքաչափերի: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուստի, եթե մինչև Չինաստանը ապրիլի 8-ը չեղյալ չհայտարարի իր 34-տոկոսանոց ավելացումը՝ ի հավելումն իր արդեն երկարաժամկետ առևտրային չարաշահումների, ԱՄՆ-ն ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա 50 տոկոսի չափով ԼՐԱՑՈՒՑԻՉ մաքսատուրքեր կսահմանի:

Բացի դրանից, բոլոր բանակցությունները Չինաստանի հետ՝ մեզ հետ նրանց խնդրած հանդիպումների առնչությամբ, կդադարեցվեն: Անմիջապես կսկսվեն բանակցություններն այլ երկրների հետ, որոնք նույնպես հանդիպումներ են խնդրել»,-ընդգծել է Թրամփը։