Հայաստանի տարածքում դեկտեմբերի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ, բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները անցանելի են: Ինչպես NEWS.am-ին հայտնում են Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունում, Ճամբարակի, Ալավերդու ավտոճանապարհների որոշ հատվածներում եւ Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:




























