Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել այն ընկերությունների ցանկը, որտեղ հրդեհային տեսչությունը պետք է ստուգումներ իրականացնի 6 ամիսը 1 անգամ:

Նշենք, որ ըստ «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» ՀՀ oրենքի` տնտեսավարող սուբյեկտների մոտ ստուգումներ կարող են իրականացվել առավելագույնը տարին մեկ անգամ հաճախականությամբ: Սակայն ելնելով որոշ կազմակերպությունների ռազմավարական բնույթից, եւ հնարավոր անդառնալի հետեւանքները կանխելլու անհրաժեշտությունից` ստուգումների հաճախականությունը ավելացվում է մինչեւ տարին երկու անգամի:

Էկոնոմիկայի նախարարոթյան ներկայացրած ցանկում ընդգրկված են 18 ընկերություններ, որոնցից 5-ը մշակութային օբյեկտներ են. Ալ.Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի պետական  ակադեմիական թատրոն, Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Մատենադարան:

Մյուս օբյեկտներից ընտրվել են` Հայկական ատոմակայանը, մետրոպոլիտենը, «Նաիրիտը», «Ռուսալ-Արմենալը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Հայռուսգազարդը» եւ այլն: