Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Նուռ» ոսկե  հուշադրամը:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշադրամի դիմերեսին պատկերված են  ՀՀ զինանշանը, հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011 եւ անվանական արժեքը` 500 դրամ: Եզրաշուրթի մոտ վերեւում եւ ներքեւում կիսաշրջագծով հայերեն եւ անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է նուռն իր հատիկներով, որից վերեւ կիսաշրջագծով հայերեն եւ անգլերեն լեզուներով «ՆՈՒՌ» եւ «PUNICA GRANATUM» գրառումներն են: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր: 

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 500 դրամ

Մետաղը եւ հարգը  ոսկի, 999,90

Զանգվածը   1,24 գ

Տրամագիծը   13,92 մմ

Դրամաշուրթը   ատամնավոր

Որակը    պրուֆ

Տպաքանակը   մինչեւ 5000 հատ