Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին, դեկտեմբերի 27-ին, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.54-ին, մարվել՝ 17.04-ին:
Ամբողջությամբ այրվել է Մ.Գասոյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 24 ՍՏ 280 համարանիշի ավտոմեքենան:




























