Քասախ գյուղի գոմերի մոտ կայանված «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, դեկտեմբերի 27-ի առավոտյան, ինքնաբերաբար տեղից շարժվել ու վրաերթի է ենթարկել մեքենայի վարորդին եւ նրա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը տեղում մահացել է, իսկ ամուսինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:




























