Այսօր` դեկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով 11.52-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 6 կմ դեպի հարավ տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է մասնավորապես Երևանում և Մասիսում` 3 բալ, Արտաշատում, Արարատում և Վեդիում` 3-4 բալ ուժգնությամբ: