«Արդշինինվեստբանկն» ստացել է 2011թ. դեկտեմբերի սկզբին Ասիական զարգացման բանկի (ADB) հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում առաջին տրանշը` 3,0 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված միջոցները կուղղվեն Բանկի հիմնական նպատակային խմբի` փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:
Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ մնացած 12,0 միլիոն ԱՄՆ դոլարը Բանկի կողմից կօգտագործվի 2012թ. ընթացքում ՓՄՁ վարկավորման նպատակներով: «Բանկի գրեթե ողջ մասնաճյուղային ցանցը ներգրավված է լինելու վարկավորման գործընթացում, տրամադրելով ենթավարկեր` սկսած տարեկան 12 տոկոս տոկոսադրույքից, մինչեւ 5 տարի մարման ժամկետով»,- նշեց Մ. Գրիգորյանը:




























