Ավելի լավ կլինի, եթե կառավարությունն «արդար» ընտրությունների պատրանքը մի կողմ դնի եւ մեծամասնական ընտրատարածքներում պատգամավորական աթոռների աճուրդ հայտարարի: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 28-ին, հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` իշխող կոալիցիան մենաշնորհելու է մեծամասնական ընտրակարգով բոլոր պատգամավորական տեղերը: «Փաստորեն, ընտրությունները դեռ չսկսած, մեծամասնությունն արդեն 41 մանդատ ունի: Ավելի լավ է` թող այնտեղ աճուրդ հայտարարեն, իսկ հանգանակած գումարն օգտագործեն համայնքի կարիքների համար», - նշեց Ա. Ռուստամյանը:
Նա հիշեցրեց, որ նման չարաշահումերից խուսափելու համար ՀՅԴ-ն արդեն մի քանի տարի պայքարել է 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու համար:
Հիշեցնենք, 1995 թ., Ազգային Ժողովի առաջին ընտրությունների ժամանակ 190 ընտրատեղից 150-ը մեծամասնական էր, 40-ը` համաասնական: Երկրորդ գումարման խորհրդարանում բաշխվածությունը դարձել է 75-56, երրորդում`56-75 հօգուտ համամասնականի: 2007 թ ընտրությունների ժամանակ սահմանվել է 41-90 համամասնությունը` հօգուտ համամասնականի:
«2007 թ.-ի այդ պահանջը, եթե կհիշեք, մենք դրել էինք վերջնագրի կարգով` խոստանալով հակառակ դեպքում դուրս գալ կոալիցիայից: Ինչպես տեսնում եք` ամեն ընտրությունների ժամանակ մի քայլ առաջ է կատարվում: Սակայն գալիք ընտրությունների նախաշեմին այդպիսի ցակություն չենք տեսնում», - նշեց Ա. Ռուստամյանը:



























