Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա տեղեկացրեց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը. «Վերջերս շփումներ ունեցանք Ռուբեն Ռուբինյանի (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ) հետ, սակայն հաջորդ հանդիպման ստույգ ժամկետը դեռ համաձայնեցված չէ։
Սերդար Քըլըչը մեկնաբանել է այն հարցը, թե Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել. «Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ»։



























