Ազգային անվտանգության մարմինների կողմից կաշառք ստանալու պահին, այսօր` դեկտեմբերի 28-ին, ձերբակալվել է Արարատ քաղաքի սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննեսյանը:
ԱԱԾ Մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացի Ա-ին օրենքով սահմանված կարգով ամենամսյա նպաստ հատկացնելու դիմաց` վերջինս պահանջել եւ ստացել է 50.000 դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:




























