Times-ի հոդվածում իմ խոսքերը խեղաթյուրել են։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփի Ուկրաինայի գծով հատուկ բանագնաց Քիտ Քելոգը։

«Ես խոսել եմ կայունության ապահովման ուժերի մասին հրադադարից հետո՝ ի աջակցություն Ուկրաինայի ինքնիշխանության։ Բաժանման մասով ես նկատի եմ ունեցել մարզերի կամ դաշնային ուժերի պատասխանատվության գոտիների (առանց ԱՄՆ զորքերի)։ ԵՍ ՆԿԱՏԻ ՉԵՄ ունեցել Ուկրաինայի բաժանումը»,- հավաստիացրել է նա։

ԱՄՆ-ը առաջարկել է բաժանել Ուկրաինան, ինչպես Բեռլինը բաժանվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո