ԱՄՆ նախագահ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի շրջանակներում երկիրը կարող է մասնատվել «ինչպես Բեռլինը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», հաղորդում է The Times-ը։
Նա ենթադրել է, որ բրիտանական և ֆրանսիական զորքերը կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել երկրի արևմտյան մասը։
«Նրանց միջև կլինեն ուկրաինական զորքերը և ապառազմականացված գոտին»,- նշել է Քելոգը։
Նա պարզաբանել է, որ առաջարկվում է Ուկրաինայի և Ռուսաստանի բանակների միջև ստեղծել 18 մղոն լայնությամբ բուֆերային գոտի։
Քելոգն ասել է, որ անգլո-ֆրանսիական ուժերը Դնեպր գետից արևմուտք, որը բաժանում է Ուկրաինան հյուսիսից հարավ և հոսում Կիևով, «բոլորովին սադրիչ չեն լինի» Մոսկվայի համար:
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր չի ուղարկի, բայց կարող է մասնակցել համակարգմանը։
Ըստ նրա, Եվրոպան չպետք է հույս դնի ԱՄՆ ռազմական աջակցության վրա, եթե պատրաստ չէ ինքնուրույն գործել։
Քելոգը ենթադրել է, որ Ուկրաինան նոր ընտրություններ կանցկացնի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո։



























