Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գոհ է Անթալիայում Ադրբեջանի եւ Թուրքիայի իր գործընկերների հետ վերջին հանդիպումներից։
Ապրիլի 16-ին Երեւանում Սլովենիայի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում Միրզոյանը նշել է, որ չի պնդի, թե հանդիպումների արդյունքում վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Բայց չեմ կարող հերքել, որ հանդիպումները կողմերին ավելի հասկանալի են դարձնում միմյանց, ինչը, անշուշտ, արդյունավետ է ընդհանուր գործընթացի համար, ուստի շփումները դրական եմ գնահատում»,- տեղեկացրել է Միրզոյանը։





























