Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից պետական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Այս մասին հայտնել է Xinhua գործակալությունը։
2025թ. Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ կնշեն Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 80-ամյակը եւ ճապոնացի զավթիչների դիմադրության պատերազմում չինացի ժողովրդի հաղթանակը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 7-10-ը պետական այցով կմեկնի Ռուսաստան եւ կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։



























