Հայաստանի տարածքում 2011 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012 թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ վթարների հետեւանքով 4 մարդ զոհվել է, 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























