Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիահը երեքշաբթի հոսպիտալացվել է Կուալա Լումպուրի Սրտի ազգային ինստիտուտ՝ հոգնածության պատճառով, AFP-ին հաստատել են Մալայզիայի կառավարության աղբյուրները։
Սուլթանը Կուալա Լումպուրում է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) այլ ղեկավարների հետ, որոնք երեքշաբթի հանդիպում են Չինաստանի վարչապետ Լի Ցզյանի եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սրտի ազգային ինստիտուտը VIP հիվանդանոց է ASEAN-ի գագաթաժողովի եւ հարակից հանդիպումների ժամանակ:
Հիվանդանոցից հայտնել են, որ չեն կարող մեկնաբանել, սակայն Մալայզիայի կառավարության մեկ այլ աղբյուր հաստատել է լուրը AFP-ին: AFP-ն կապ է հաստատել Մալայզիայում Բրունեյի դեսպանատան հետ՝ մեկնաբանությունների համար: 78-ամյա սուլթան Հասանալը գահ է բարձրացել 1967թ., նա աշխարհի ամենաերկար կառավարող միապետն է եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը:





























