ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և կոչ է արել Իրանին, Իսրայելին ու ԱՄՆ-ին վերադառնալ բանակցությունների սեղան։

«Իրանին չպետք է թույլ տրվի միջուկային զենք ստեղծել, քանի որ դա սպառնալիք կդառնա տարածաշրջանային անվտանգության համար», - գրել է Կալլասը X-ում։

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին կանգ առնել և վերադառնալ բանակցությունների սեղան՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար», - գրել է Կալլասը՝ հաստատելով, որ ԵՄ ԱԳ նախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայանալիք պլանային հանդիպմանը կքննարկեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։