Քաթարը, որտեղ տեղակայված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խոշորագույն ռազմաբազան, կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածներից հետո լուրջ հետևանքների մտավախություն ունի։

Արտաքին գործերի նախարարությունը «նախազգուշացնում է, որ տարածաշրջանում ներկայիս վտանգավոր էսկալացիան կարող է հանգեցնել աղետալի հետևանքների ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում», ասվում է հայտարարության մեջ։ Քաթարի իշխանությունները բոլոր կողմերին կոչ են անում «ցուցաբերել իմաստնություն, զսպվածություն և խուսափել հետագա էսկալացիայից»։