Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածները սրում են տարածաշրջանում առանց այն էլ տագնապալի իրավիճակը։ Նման կարծիք է հայտնել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Կասպար Վելդկամպը։

«[Նիդեռլանդների] նախարարների կաբինետը ծանոթացել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումների մասին տեղեկատվությանը։ Սա էլ ավելի կսրի Մերձավոր Արևելքում առանց այն էլ տագնապալի իրավիճակը»,- գրել է նա X-ում։

Ըստ Վելդկամպի, Նիդեռլանդների նախարարները կիրակի օրվա ընթացքում կհավաքվեն Ազգային անվտանգության խորհրդի նիստի՝ այս իրադարձությունները քննարկելու համար։