Fox News հեռուստաալիքի հաղորդավար Շոն Հենիթին հայտնել է, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտին «բունկերները ոչնչացնելու համար նախատեսված վեց հսկայական ռումբով»՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը։

Ինչպես գրում է NBC News-ը, միայն ԱՄՆ-ն ունի 30 000-ֆունտանոց (մոտ 13 608 կգ) ռումբեր, որոնք անհրաժեշտ են Ֆորդոյի ուրանի հարստացման իրանական օբյեկտը ոչնչացնելու համար, որը գտնվում է լեռան տակ՝ 300 ֆուտ (մոտ 91 մետր) խորության վրա։

Հենիթին հավելել է, որ Նաթանզում և Սպահանում Իրանի միջուկային օբյեկտները «ոչնչացվել են 30 Tomahawk հրթիռով, որոնք արձակվել են ամերիկյան սուզանավերից՝ մոտ 400 մղոն (մոտ 644 կմ) հեռավորությունից»։