«Անցյալ շաբաթ մենք բանակցություններ էինք վարում ԱՄՆ-ի հետ, երբ Իսրայելը որոշեց հրաժարվել այդ դիվանագիտությունից»։ Այս մասին X սոցցանցում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Այս շաբաթ մենք բանակցություններ անցկացրինք E3-ի (Եվրաեռյակ - խմբ.)/ԵՄ-ի հետ, երբ ԱՄՆ-ն որոշեց հրաժարվել այդ դիվանագիտությունից։ Ի՞նչ եզրակացություն կանեիք։ Ըստ Մեծ Բրիտանիայի և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի, հենց Իրանը պետք է «վերադառնա» բանակցությունների սեղան։ Բայց ինչպե՞ս կարող է Իրանը վերադառնալ մի բանի, որը երբեք չի լքել, էլ չենք խոսում այն ձախողելու մասին»,- նշել է Աբբաս Արաղչին։